«Ինտերի» և Սլովակիայի պաշտպան Միլան Շկրինիարը մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայից կրած 0-1 հաշվով պարտությունը:
«Դժվար է գնահատել այս խաղը: Մենք պայքարեցինք, տվեցինք մեր ամբողջ ուժը, բայց պարտվեցինք: Խորվաթիայի հավաքականն ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ և մենք չպետք է մեզ մեղադրենք ոչ մի բանում: Մենք պարզապես մի փոքր անհաջողակ ենք:
Ես չկարողացա ընդհատել Բրոզովիչի գոլը, որի համար ներողություն եմ խնդրում, բայց երկրպագուները գնահատեցին մեր ջանքերը: Եթե շարունակենք նույն ոգով, կարող ենք որոշ չափով գոհ լինել մեզանից»,- պաշտպանի խոսքն է մեջբերում Football Italia-ն: