ՈւԵՖԱ-ն դեմ է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության ձևաչափի փոփոխությանը

ՈւԵՖԱի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը թերահավատորեն է վերաբերվում ՖԻՖԱի՝ երկու տարին մեկ Աշխարհի առաջնություն անցկացնելու ծրագրերին:

Ինչպես նշում է AP-ն, Չեֆերինը նաև շատ անհանգստացած է, որ ՖԻՖԱի ղեկավար Ջանի Ինֆանտինոն և նրա կազմակերպությունը որոշ հարցում համակարծիք չեն:

«ՈւԵՖԱն և ազգային ասոցիացիաները լուրջ մտահոգություններ են հայտնել ՖԻՖԱի առաջարկած ծրագրերի վերաբերյալ:

Զարմանալի է, որ ՖԻՖԱն, կարծես, արդեն սկսում է PR-արշավը՝ այս գաղափարը խթանելու համար, չնայած նման առաջարկներ դեռ պաշտոնապես դեռ չեն ներկայացվել», – գրել է Չեֆերինը FSE կազմակերպության տնօրենին ուղղված նամակում, որը միավորում է Եվրոպայում երկրպագուների խմբերին:

ՖԻՖԱն ցանկանում է Աշխարհի գավաթը անցկացնել երկու տարին մեկ, որպեսզի այս մրցաշարը անցկացվի հերթափոխով ամեն օրացուցային տարի տղամարդկանց և կանանց համար: Սաուդյան Արաբիայի իշխանություններն են առաջ քաշել այս սցենարը, որին Ինֆանտինոն հավանություն է տվել: