Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարություն է տարածել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Անգլիայի դեմ խաղի (0-4) ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Կազմակերպությունը խոստացել է խաղի ընթացքում կարգուկանոնը խախտած երկրպագուներին երկու տարով զրկել մարզադաշտ այցելելու հնարավորությունից, սակայն հայտարարության մեջ ոչինչ չի ասվում հանդիպման ընթացքում ռասիստական դրսևորումների մասին:
Խաղի ընթացքում անգլիացի սևամորթ ֆուտբոլիստներ Ռահիմ Ստերլինգը և Ջուդ Բելինգհեմը «Պուշկաշ Արենայում» բախվեցին հունգարացի հանդիսատեսի ռասիստական վերաբերմունքին: