Սեպտեմբերի 2-ին, Հունգարիայի և Անգլիայի հավաքականները հանդիպեցին Բուդապեշտում՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակներում:
Բրիտանացիները հեշտությամբ հաղթեցին մրցակցին՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով Հունգարիայի հավաքականի դարպասը:
Գոլերի տոնելու ժամանակ գարեջրի բաժակները թռչում էին խաղացողների վրա, իսկ ամբողջ հանդիպման ընթացքում կապիկների ձայներ էին լսվում, որոնք ուղղված էին անգլիացիների սևամորթ ֆուտբոլիստներին: ՖԻՖԱ–ն պահանջել է անհապաղ հետաքննել միջադեպը և գործողությունները ձեռնարկել մոլագար երկրպագուների դեմ:
Սակայն գործին խառնվել են անգամ երկրների պաշտոնյաները: Օրինակ, Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն կարծում է, որ այս տեսակի ռասիզմի դրսևորումը համեմատելի է այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Եվրո 2020-ի եզրափակիչ հանդիպման ժամանակ, երբ անգլիացի երկրպագուները սուլեցին Իտալիայի հիմնը հնչելու ժամանակ: Այս մասին Սիյարտոն գրել է իր Facebook-ում: