«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Շվեդիայից կրած 1-2 հաշվով պարտությունը:
«Մենք արժանի չէինք պարտության: Առաջին կեսը լավ անցավ: Ցավալի է, որ մրցակիցն անմիջապես հավասարեցրեց հաշիվը: Նրանք սպասում էին հակագրոհով փախչելու հնարավորությանը, և դա նրանց հաջողվում էր:
Այժմ մենք սխալվելու իրավունք չունենք: Իսակն ու Կուլուշևսկին այսօր հիանալի խաղացին: Մենք պետք է բարելավենք մեր խաղը: Մենք դեռ շատ բան ունենք անելու, առջևում դժվար հանդիպումներ կան, և մենք պետք է հաղթենք դրանք», – Ալբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Այս հաղթանակի շնորհիվ շվեդները բարձրացան B խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 3 խաղում վաստակելով 9 միավոր: Իսպանացիները 2-րդ հորիզոնականում են՝ 4 խաղում 7 միավոր: