Իլկայ Գյունդողանի համար Լիխտենշտեյնի դեմ խաղը հոբելյանական ստացվեց (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մասնակցեց Լիխտենշտեյնի դեմ խաղին որտեղ իր ազգային ընտրանին հաղթեց 2-0 հաշվով:

Ինչպես հայտնում է Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը, սա 30-ամյա ֆուտբոլիստի 50-րդ հանդիպումն էր ազգային հավաքականի մարզաշապիկով:

Գյունդողանը Գերմանիայի հավաքականում է 2011 թվականից: 49 հանդիպումներում նա դարձել է 11 գոլի հեղինակ:

 

https://twitter.com/DFB_Team_EN/status/1433504007482400777?s=20