Անգլիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն բաց կթողնի ԱԱ-2022 որակավորման փուլի, Հունգարիայի դեմ հանդիպումը։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է վնասվածք։ Այս մասին հայտնում է Sky Sports-ի լրագրող Ռոբ Դորսետը։

Ըստ աղբյուրի, անգլիացին վնասվածք է ստացել մարզումներից մեկի ժամանակ։ Հավաքականի մարզչական կազմը որոշել է ռիսկի չդիմել և չհայտավորել ֆուտբոլիստին Հունգարիայի դեմ խաղում։