Էդեն Ազար. «Ես անշուշտ կմասնակցեմ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է Բելգիայի հավաքականում իր ապագայի մասին: Բելգիացիներն ընտրական 3 հանդիպումներում ունեն 7 միավոր և առաջատար են E խմբում:

«Իմ ապագան ազգային հավաքականո՞ւմ: Ես անպայման կխաղամ Քաթարում: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո` չգիտեմ: Ամեն ինչ կախված կլինի իմ վիճակից ու վնասվածքների հետ կապված իրավիճակից: Դա կլինի անհատական ​​որոշում», – ասել է բելգիացի ֆուտբոլիստը:

30-ամյա ֆուտբոլիստը Բելգիայի հավաքականում հանդես է գալիս 2008 թվականից: Այդ ժամանակվանից Ազարը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 111 հանդիպում, որոնցում դարձել է 32 գոլի հեղինակ: