Ռուսաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Ջիկիյան մեկնաբանել է ազգային թիմում ավագի թևկապի հետ կապված իրավիճակը: Հիշեցնենք, որ Արտյոմ Ձյուբան, ով նախկինում հավաքականի ավագն էր, սեպտեմբերին կայանալիք խաղերի համար հրավեր չի ստացել:
«Այսօր մենք չենք ունենա մեկ կապիտան, նրանք կլինեն մի քանիսը: Մենք այդպես որոշեցինք, քանի որ ցանկանում ենք, որ մեր նորացված թիմում բոլորը զգան այս պատասխանատվությունը: Ավագը կարող է լինել նաև Արսեն Զախարյանը: Մի զարմացեք, պետք է յուրաքանչյուր խաղում ավագի թևկապով տարբեր խաղացողներ լինեն: Ցանկացած անձ կարող է հավաքականին դուրս բերել խաղադաշտ», – պաշտպանի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը: