Զլատկո Դալիչ. «Մենք կտեսնենք նոր Ռուսաստանի հավաքական»

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մամուլի ասուլիսում խոսել է ամսի 1-ին կայանալիք հանդիպման մասին, որտեղ իր հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում կմրցի Ռուսաստանի հետ:

«Ռուսների խաղը կտարբերվի ԱԱ 2018-ից, քանի որ նրանք ունեն նոր մարզիչ: Նրանք պարզեցնում էին խաղը՝ երկար փոխանցումներով: Կարպինը այլ ոճ է մշակում ինչը տրամաբանական է, որ մենք կտեսնենք նոր Ռուսաստանի հավաքական:

Ես շատ էի խոսում Օլիչի, Չորլուկայի և Պլետիկոսայի հետ: Այս հանդիպումը նրանց համար շատ կարևոր է: Մոտ 20 հազար հանդիսատես կլինի տրիբունաներում և մեզ ծանր աշխատանք է սպասվում, բայց ես հավատում եմ, որ մենք կպատասխանենք ագրեսիվությամբ, մարտական ​​ոգով և եռանդով», –  Դալիչի խոսքերն է մեջբերում Խորվաթիայի հավաքականի պաշտոնականբ էջը: