ՈւՊԼ-ում ֆուտբոլիստները խաղացել են հայրենասիրական մակագրություն ունեցող հանդերձանքով

Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրում «Մինաժ» ընդունել էր Դոնեցկի «Շախտյորին»:

Անդրկարպատյան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել հարձակվող Եվգենի Սելեզնևը:

Հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել մարզաշապիկով, որի վրա եղել է. «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին» մակագրությունը և բացակայել է ՈւԱՖ շերտը:  Բոլոր մյուս խաղացողները ևս հանդես են եկել հայրենասիրական մակագրություն ունեցող հանդերձանքով:

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանից սկսած՝ Պրեմիեր Լիգայի և Ուկրաինայի գավաթի խաղերի բոլոր հանդիպումներում պետք է լինի ՈւԱՖի զինանշանը՝ Ուկրաինայի քարտեզով և մակագրությամբ թիմերի մարզաշապիկներին:

Ի դեպ, Սելեզնևն այս հանդիպումն անցկացրել է ավագի թևկապով: