Բրազիլացի ֆուտբոլիստը հրաժարվել է հանդես գալ իր երկրի ազգային հավաքականում

Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մատեուս Նունյեսը առաջին անգամ հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական, սակայն, 23-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է ընդունել հրավերը։

Ինչպես հայտնում է Global Esporte-ն, Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը զրուցել է Նունյեսի հետ, նրան ազգային հավաքական հրավիրելու համար։ Ֆուտբոլիստը, ով ծնվել է Բրազիլիայում, 12 տարեկանից ապրում է Պորտուգալիայում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022 որակավորման փուլի շրջանակում Բրազիլիան կխաղա Չիլիի, Արգենտինայի և Պերուի հավաքականների հետ։