Կիևի «Դինամոյի» պաշտպանը կխաղա հունական ակումբում

Կիևի «Դինամոյի» բրազիլացի պաշտպան Սիդքլեյը վարձավճարով հանդես կգա հունական ՊԱՕԿում: Այս մասին հայտնում է կիևցիների պաշտոնական կայքը:

Գործարքի ֆինանսական կողմը, ինչպես նաև բրազիլացի լեգիոների պայմանագրի հետագա մարման հնարավորությունները մնում են անհայտ:

Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրեց ընդամենը 28 րոպե՝ արդյունավետ գործողություններով աչքի չընկնելով: 

2020/21 մրցաշրջանում Սիդքլեյը նույնպես հազվադեպ էր հայտնվում Կիևի «Դինամոյում»՝ փոխարինման դուրս գալով ընդամենը վեց հանդիպումներում:

 

https://twitter.com/paok_fc/status/1431301971689054214?s=21