Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ստամբուլում կկայանա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում կճանաչվի նաև ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը:
Սակայն անվանակարգի հաղթողի անունը արդեն տեղադրվել է համացանց: Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ը՝ հղում անելով ՈւԵՖԱ-ին մոտ կանգնած աղբյուրներին, մրցանակը կստանա «Չելսիի» կիսապաշտպան Ժորջինյոն, ով քվեարկության ժամանակ կշրջանցի թիմակից Նգոլո Կանտեին և «Մանչեսթեր Սիթիի» առաջատար Կևին Դե Բրույնեին:
Ցանկը կազմելիս հաշվի են առնվել Եվրո 2020-ին մասնակցած հավաքականի 24 մարզիչների, Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի խմբային փուլի 80 մարզիչների և 55 լրագրողների ձայները:
Ժորժինոն Իտալիայի հետ նվաճեց ԵՎՐՈ 2020-ը ինչպես նաև «Չելսիի» հետ դարձավ Չեմպիոնների Լիգայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող: