Լեգենդար հարձակվող Սամուելի որդին՝ Էթյեն Էտո‘Օն հայտնվել է «Բենֆիկայի» սկաուտների ուշադրության կենտրոնում: Էթյեն Էտո‘Օն կարող է հայտնվել պորտուգալական ակումբում:
Record հրատարակության տվյալներով՝ 18-ամյա հարձակվողը մարզվում է պորտուգալական ակումբի երկրորդ թիմի հետ: «Բենֆիկայի» մարզչական շտաբը դեռ չի կողմնորոշվել Էտո‘Օ կրտսերի ճակատագրով:
Նախորդ մրցաշրջանում կամերունցին հանդես էր գալիս իսպանական «Օվիեդոյում»: