ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը մոտ է Բունդեսլիգա վերադառնալուն։ Ինչպես հայտնում է Kicker-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բայերը»։
Գերմանական ակումբը արդեն սկսել է բանակցությունները ֆրանսիական գրանդի հետ և առաջարկել 20 մլն եվրո։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ավելի վաղ երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2024 թվականը և հայտնի չէ կհամաձայնի տեղափոխվել Լեվերկուզեն թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ Դրաքսլերը հանդես է գալիս ՊՍԺ-ում 2017 թվականից։