«Միլանի», «Ռոմայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն ցավակցություն է հայտնել լեգենդար ֆուտբոլիստ Գերդ Մյուլերի ընտանիքին` նրա մահվան կապակցությամբ:
«Ես անկեղծորեն ցավակցում եմ Գերդի ընտանիքին, նա զարմանալի, հիանալի, եզակի խաղացող էր: Նա իր ժամանակի իսկական աստղն էր: Գերդը երբևէ եղած լավագույն հարձակվողներից մեկն էր, նա այն խաղացողն էր, ով որոշում էր խաղադաշտում ամեն ինչ: Նա հիանալի խաղացող է, նրա խաղը ֆուտբոլն ավելի լավն ու հետաքրքիր դարձրեց»,-RBC-Sport-ը մեջբերում է Կապելլոյի խոսքերը:
Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրած 607 հանդիպումներում խփել է 566 գոլ և երեք անգամ անընդմեջ դարձել է Եվրոպայի գավաթակիր 1974-1976 թվականների ընթացքում: ԳԴՀ-ի հավաքականի կազմում անցկացրած 62 խաղում Մյուլերը խփել է 68 գոլ, այդ թվում՝ դուբլ Եվրո 1972-ի եզրափակչում և հաղթական գոլ 1974 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում:
1970 թվականին գերմանացին ստացավ «Ոսկե գնդակ»: