«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 2021/22 փլեյ-օֆֆ փուլի Դոնեցկի «Շախտյորի» դեմ առաջիկա խաղերի սպասելիքներով: Խորվաթ մասնագետի կարծիքով` «հանքափորները» ամենաբարդ թիմն են, որոնց հետ «մոնեգասկեցիները» կարող էին հանդիպել փլեյ -օֆֆ փուլում:
«Նախ պետք է նախապատրաստվել «Լորյանի» դեմ խաղին, այնուհետև մտածել «Շախտյորի» մասին: Անցած մրցաշրջանում մենք հասկացանք, որ սա բարդ թիմ է: Նրանք երկու անգամ հաղթեցին «Ռեալին»: «Շախտյորը»շատ բրազիլացի ֆուտբոլիստներ ունի, իտալացի նոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին:
Սա ամենաբարդ մրցակիցն է, որին մենք հանդիպել ենք որակավորման փուլում: Նրանք սովոր են Չեմպիոնների լիգային: «Շախտյորը» դիմակայության ֆավորիտն է, բայց մենք հավատում ենք մեր ուժերին և մեր որակներին», – Կովաչի խոսքերն է մեջբերում «Մոնակոյի» մամուլի ծառայությունը:
Չեմպիոնների Լիգայի փլեյ -օֆֆը տեղի կունենա օգոստոսի 17/18 -ին և 24/25 -ին: