Նա առաջին աֆրիկացին է, որ նվաճեց «Ոսկե Գնդակ» և առաջին ֆուտբոլիստն, ով դարձավ երկրի նախագահ։
2005 թվականին Վեան պարտվեց իր առաջին ընտրությունները «միասնական կուսակցության» առաջնորդ Էլեն Ջոնսոն-Սերլիֆին։ Առավոտյան Իտալիայից նամակ եկավ։ Աչքերին դնելով ակնոցները և բացելով կտրոնը Վեան տեսավ «SB» հապավումը․ «Չնայած պարտության, դու մնում ես օրինակ բոլորի համար,- գրել էր Սիլվիո Բեռլուսկոնին,- մի հանձնվիր և շարժվիր առաջ»։
Տասը տարի առաջ նա գնեց Վեային «Միլան»․ «Ես պայմանավորվել էի նրա ձեռբերման համար Կաննայում, ինձ շրջապատում էին հիանալի դերասանուհիներ, սակայն ես չէի էլ նայում նրանց վրա, որովհետև իմ ամբողջ ուշադրությունը Վեայի վրա էր։ Նա ուներ անսահմանափակ խարիզմա, հովազի աչքեր և եղջերուի ոտքեր։
Երեք տարեկանից Վեան մեծացել է առանց հայր, ով թողել է ընտանիքին, և դաստիարակվել է տատիկի կողմից։ Անկողին չկար, քնում էր գետնին և այնպես էր դրան սովորել, որ նույնիսկ չփոխեց այդ ավանդույթը տասնամյակ անց՝ «Միլանի» մարզաբազայում։ Կիսապաշտպան Դեմետրիո Ալբետինին նույնպես հիշում էր, թե ինչպես էր Վեան արհարամրհում փափուկ մատրասները և պարկում գետնին։
Դեռահաս Ջորջն աշխատում էր Լիբերիայի հեռահաղորդակցության ընկերությունում։ Ոչ լրիվ աշխատանքային օր՝ դպրոցի և մարզումների արանքում։ Ֆուտբոլ խաղալ Վեան սկսել է որպես դարպասապահ, սակայն շուտ գլխի ընկավ, որ հարձակման գծում ավելի ազատ է։ 19 տարեկան հասակում նա տեղափոխվեց կամերունական «Տոններ» ակումբ, որտեղ նրանից տասը տարի առաջ հանդես էր գալիս աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստ Ռոժե Միլան, և դուր եկավ հավաքականի մարզչին՝ ֆրանսիացի Կլոդ Դե Ռուային։
«Նա մարզվում էր Կամերունում, սակայն համարվում էր լիբերացի և ես կուրացել էի նրա տաղանդով»,- ասել է Կլոդը հարցազրույցի ժամանակ։ 1998 թվականի մարտին, Աֆրիկայի գավաթի խաղարկության ժամանակ, Դե Ռուան առաջարկեց Վեային իր գործընկեր, «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին։
Նիցայի օդանավակայան Ջորջը ժամանեց անթրաշ, երկար, կապույտ և սպիտակ գույնի տունիկով և սանդալներով։ Ավելի տարօրինակ էր «Մոնակոյի» առաջին մարզման ժամանակ։ Պաշտպան Լյուք Սոնորը սարսափած էր․ «Նա վատագույնն էր խաղադաշտում, սակայն Վենգերն ասում էր «Վեան ֆենոմեն է»։ Մենք զարմացանք․ կատակու՞մ եք, նա չի կարողանում փոխանցում կատարել, անտակտ դրիբլինգ, քայլող անհաջողակ»։
Կամերունում Վեան խաղում էր եզրային հարձակվողական ոճի կիսապաշտպան, սակայն Վենգերը որոշեց, որ նման տվյալներով նա պետք է լինի կենտրոնական հարձակվող։ Վենգերը չէր վերամարզում Վեային, այլ դարձնում էր ավելի ուժեղ։ Երբ մնացածները լողանում էին մարզումից հետո, Վեան քրտնում էր մարզադաշտում․ «Ամեն օր Վենգերը մարզվում էր Ջորջի և դարպասապահ Ամորոսի հետ։ Փոխանցում էր կատարում տուգանային հրապարակ իսկ Վեան շրջվում և հարվածում էր»,- հիշում է Լյուք Սոնորը։
«Այն ժամանակ, երբ ռասիզմը գտնվում էր գագաթնակետին, Արսեն Վենգերն իմ հանդեպ շատ հարգալից էր»,- ասում է Վեան,-«մարզումներից մեկի ժամանակ ես այնքան էի հոգնել, որ ինձ մոտ գլխացավ սկսվեց, սակայն Վենգերը համոզեց ինձ որ մարզումը շարունակեմ»։
Վեան սկսեց խաղալ հիմնական հարձակվող Մարկ Հեյտլիի վնասվածքից հետո և դարձավ հեթ-թրիկի հեղինակ «Ստրասբուրգի» դեմ խաղում։ Երկու շաբաթ անց, չեմպիոնների գավաթում, իռլանդական «Վալյուր» ակումբի դեմ հանդիպում։ Առաջին խաղակեսի ավարտից յոթ րոպե առաջ Վեան ստացավ գնդակը խաղադաշտի կենտրոնում ընթացավ դեպի տուգանային հրապարակ և 30 մետրից մխրճեց գնդակը դարպասը։ «Այս ժամանակ մենք տեսանք, թե ինչի է ընդունակ Վեան, նա ուղղակի ֆենոմենալ էր»,- ասում է Լյուք Սոնորը։
Վենգերի ավել մարզումները բերեցին ոչ միայն 16 գոլի ներքին առաջնությունում, այլ նաև մկանային վնասվածքների, որոնք մթագնեցին Վեայի երկրորդ տարին Եվրոպայում։ Արդյունավետությունն ընկավ երկու անգամ, սակայն Ջորջը միևնույն է ստացավ Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը։
Երկու տարի անց, TF1-ին տված հարցազրույցի ժամանակ Վեան ասաց, որ գնել է երկու բնակարան Նյու-Յորքում, ընդունել է իսլամը, սովորում է արաբերեն և Լիբերիայից Մոնակո է տեղափոխել շատ ընկերներ և բարեկամներ, որտեղ քաղաքացիական պատերազմ էր։
Վեան թողեց «Մոնակոն» Գավաթների գավաթում, երբ նրանք պարտվեցին «Վերդերին»։ Նրա տրանսֆերի մասին պայմանավորվել էր «Կալյարիի» նոր սեփականատեր Մասիմո Չելինոն։ «Մոնակոյի» ղեկավարությունը համաձայնվեց բաց թողնել Վեային 4 մլրդ լիրի դիմաց, գործակալի հետ նույնպես ամեն ինչ պայմանավորված էր։ Կարճ ասած՝ «Կալյարիում» հարձակվողի խնդիրը լուծված էր, սակայն խնդիրը նրանում էր, որ աֆրիկացին դուր չէր գալիս գլխավոր մարզիչ Կարլետո Մացոնեին։ Նա ասել էր Չելինոյին, որ նախընտրում է սպասել է Սկիլաչիի պատասխանին։
Չելինոն արդեն հասնում էր Միլանի օդանավակայան, որտեղ պետք է դիմավորեր Վեային և պայմանագիր կնքեր նրա հետ։ Մնում էր 30 կիլոմետր և այդ ժամանակ Մացոնեն զանգահարեց Չելինոյին և ասաց․ «Նա ինձ դուր չի գալիս, ես նրան չեմ ուզում։ Եթե դուք նրան գնեք, ապա նա ինձ մոտ չի խաղալու»: Արդյունքում Սկիլաչին հայտնվեց «Ինտերում», «Կալյարին» գնեց Լուիս Օլիվեյրաին, իսկ Ջորջ Վեան տեղափոխվեց՝ ՊՍԺ։
Նրա տեղափոխությունը Փարիզ նույնպես հետաքրքիր պատմություն է։ ՊՍԺ-ի առաջնային նպատակը բուլղարացի Հրիստո Ստոիչկովն էր, սակայն նրան բաց չթողեց «Բարսելոնան»։ Դրանից հետո ՊՍԺ-ի նախագահ Միշել Դենիզոն կենտրոնացավ Յուրգեն Կլինսմանի վրա, ով խաղում էր «Ինտերում»։ Կլինսմանը համաձայնվեց տեղափոխվել ՊՍԺ, սակայն միայն մեկ պայմանով՝ պահպանելով «Ինտերի» աշխատավարձի չափը։ ՊՍԺ-ն չէր կարող վճարել, ի տարբերություն «Մոնակոյի», որը հայտնի էր հարմարավետ գնային ընկերությամբ։ «Ինտերի», «Մոնակոյի» և ՊՍԺ-ի նախագահները հանդիպելով Նիցայի օդանավակայանում եկան եզրահանգման՝ Կլինսմանը գնում է Մոնտե-Կարլո իսկ Վեան՝ Փարիզ։
ՊՍԺ-ի պորտուգալացի մարզիչ Արտուր Ժորժեն, միացրեց Ջորջ Վեային և Դավիդ Ժինոլոյին, ում գնել էին «Բրեստից»։ Առաջին իսկ մրցաշրջանում զույգը դարձավ 30 գոլի հեղինակ։ Սակայն հարաբերություններն ավարտվում էին խաղադաշտում․ «Նրանք չէին կարողանում միմյանց տեսնել, նույնիսկ չէին էլ բարևում իրար։ Սակայն հանդիպումների ժամանակ Ժինոլան կատարում էր գոլային փոխանցումներ իսկ Վեան գոլեր էր խփում»։
Հաջորդ հետաքրքիր դրվագը բերեց Վեայի և գլխավոր մարզիչ Ժորժեի կոնֆլիկտին։ 1992 թվականի աշնանը Ջորջին հոսպիտալացրել էին մալարիայի կասկածով։ Պարզվեց որ ուղղակի գրիպ է, բայց առջևում կար հանդիպում «Նապոլիի» դեմ ՈՒԵՖԱ-ի գավաթում և մարզիչը պահանջեց, որ Վեան խաղա։ Հաբերով լցված Վեան առաջին խաղակեսում հասցրեց դառնալ դուբլի հեղինակ և ՊՍԺ հաղթեց։ Հետագայում նա հայտարարեց, որ կարող էր մահանալ, բայց խաղաց որովհետև ակումբին նա պետք էր։ Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանում, Ժորժեն նախատեց Վեային անհատականության և թիմի վրա բացասական ազդեցության համար։
Ամեն ինչ հասավ նրան, որ մարզիչը դուրս չբերեց Վեային Գավաթների գավաթի կիսազերափակչի պատասխան հանդիպմանը՝ «Արսենալի» դեմ։ ՊՍԺ-ը պարտվեց և չնայած ֆրանսիայի առաջնությունում չեմպիոն դառնալը, նախագահ Միշել Դենիզոն հրավիրեց մեկ այլ մարզչի՝ Լուիս Ֆերնանդեսին։ Նրա հետ ՊՍԺ-ը չեմպիոնների լիգայում հաղթեց Կիևի «Դինամոյին», «Սպարտակին» և «Բավարիային»: Գերմանական ակումբի դեմ խաղում Վեան դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ անցնելով 5 ֆուտբոլիստի։
ՊՍԺ-ի հետ Վեան բաժանվեց սկանդալով։ 1994/95 մրցաշրջանում՝ չեմպիոնների լիգայում դառնալով լավագույն ռմբարկու, Վեան չկարողացավ կիսաեզրափակչում գոլ խփել «Միլանին», որի հետ ավելի վաղ պայմանավորվել էր պայմանագրի համար։ ՊՍԺ-ը պարտվեց իսկ մեղավոր հանեցին Ջորջին։ Ի դեպ ոչ միայն երկրպագուները, այլ նաև որոշ թիմակիցներ՝ օրինակ բրազիլացի Վալդոն։ Երկրպագուները բացականչում էին օդանավակայանում՝ «Բանտ, դու վաճառվել ես»։
«Ես չեմ դավաճանել, ուղղակի «Միլանը» շատ հզոր էր և օգտվեց մեր սխալներից»,- ասել է Վեան հարցազրույցի ժամանակ,- «օդանավակայանում ինձ վրա բղավում էին, կարծես ես մեկին սպանել եմ։ Սակայն ես երբեք խաղ չեմ վաճառել՝ միշտ խաղացել եմ ամբոջ սրտով»։ Իր վերջին խաղում ՊՍԺ-ի կազմում, երկրպագուները կախել էին բաներ նացիսատական արտահայտություններով՝ «մեզ սևեր պետք չեն»։
Նրա հարևանը «Միլանում» դարձավ Մարկո Սիմոնեն։ Մինչև Վեայի ժամանելը նա ցույց տվեց իր կարիերայի լավագույն մրցաշրջանը՝ 21 գոլով դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն։ Սիմոնեն նաև թիմի լավագույն արկածամոլն էր և շատ ժամանակ խնջույքներ էր կազմակերպում։ 1997 թվականին նա թողեց «Միլանը» ֆրանսիայի առաջնության համար, որտեղ խաղաց այն թիմերում ինչ Վեան՝ ՊՍԺ և «Մոնակո»։
Առաջին գոլը «Միլանի» կազմում Վեան խփեց Ռոբերտո Բաջիոյի փոխանցումից հետո, երկրորդ հարկում հաղթելով «Պադովայի» կենտրոնական պաշտպան Ալեքսի Լալասին։ Հետագայում Նիկոլա Ամորուզոն հավասարեցրեց հաշիվը, բայց առաջին խաղակեսի ավարտից մի քանի րոպե առաջ Վեան հարվածային դիրք դուրս բերեց թիմի ավագ Ֆրանկո Բարեսիին, ով էլ դարձավ գոլի հեղինակ, որը նրա կարիերայի վերջին գնդակն էր։ Այդ խաղը հանգստացրեց «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյին, ով անհանգստացել էր Վեայի չիրացրած 11-մետրանոցից հետո «Յուվենտուսի» դեմ խաղում։
Երեք շաբաթ հետո, Վեան իր մասին հիշեցրեց մարզիչ Մացոնեին, ով թերագնահատում էր Ջորջին երեք տարի առաջ։ Վեան երկու անգակ գոլ խփեց «Ռոմային»՝ Մացոնեի նոր թիմին, Սիմոնեյի և Սավիչեվիչի փոխանցումներից հետո, իսկ տարվա վերջում, անցնելով Յուրգեն Կլինսմանին 36 ձայնով, դարձավ առաջին աֆրիկացին, ով նվաճեց «Ոսկե գնդակը»։
1996 թվականին Վեան դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ նաև ՖԻՖԱ-ի վարկածով։ Մրցանակի տրման արարողության ժամանակ Վեան բեմ հրավիրեց Արսեն Վենգերին և փոխանցեց մրցանակն իրեն։ Ավելի ուշ Ջորջը այդ քայլը մեկնաբանեց հետևյալ կերպ՝ «Ի՞նչ ես պետք է նրան նվիրեի, գումա՞ր, նա արդեն դա վաստակում է։ Գումարը կծախսվեր և կգնար իսկ մրցանակը միշտ կմնա և կհիշեցնի, թե ինչ է նա արել ինձ համար։ Նրա շնորհիվ է, որ ես հայտնվել եմ եվրոպական ֆուտբոլում, չմոռանալով աֆրիկական արմատները, որոնք Արսենը արդեն իսկ հարգում էր»։
Մինչև Եվրոպայում հիանում էին Վեայով, Մոնրովիայում մարդիկ մահանում էին սովից և խոլերայից, իսկ նրանց դիակների վրա հարձակվում էին շնագայլերը, որոնք լցվել էին Լիբերիայի մարյաքաղաք։ Ջորջի ճանապարհորդությունը Աֆրիկայի գավաթ, որտեղ նրա հավաքականն առաջին անգամ էր հայտնվել, սկսվեց Նելսոն Մանդելայի հետ հանդիպումով, ով անվանում էր Վեային «Աֆրիկայի պատիվ», իսկ ավարտվեց նոր սկանդալով։
Լիբերիան չհայտնվեց փլեյ-օֆֆում, որովհետև պարտվեց Զաիրին՝ 0։2 հաշվով և հարձակվող Ջոնաթան Սոգբին մեղավոր համարեց Վեային․ «Խաղադաշտում ընդհանրապես չէր երևում, որ Վեան աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր։ Հանդերձարանում նա տիրակալ էր։ Ջորջը գիտի, որ ես արժանի էի անցկացնել բոլոր հանդիպումները, այլ ոչ թե մի քանի րոպե»։ Սակայն հենց Վեան էր պահում Լիբերիայի հավաքականին, նրանց տրամադրելով մարզահագուստ և ֆուտբոլիստներին եվրոպական ակումբներում փորձաշրջան անցկացնելով։
Վերադառնալով Իտալիա, Վեան չորս տուր անընդմեջ դարձավ գոլի հեղինակ, օգնեց «Միլանին» նվաճել սկուդետոն, իսկ մայսի 24-ին տեղեկացավ, որ լիբերական զինվորները ծեծել են նրա բարեկամներին, բռնաբարել երկու զարմուհիներին, այրել են տունը և վերցրել երկու մեքենա՝ Mercedes և Land Rover։ Անհավատալի է, բայց այսքանից հետո Վեան ֆանտաստիկ մեկնարկեց երկրորդ մրցաշրջանում՝ ինը գոլ տասը խաղում և ամենակարևորը՝ գերֆանտաստիկ գնդակ «Վերանոյի» դարպասը։ Վերցնելով գնդակը սեփական տուգանային հրապարակում, անցավ ամբողջ խաղադաշտը՝ ճանապարհին շրջանցելով մրցակիներինև դարձավ գոլի հեղինակ։
Ինքը՝ Վեան, այդ գոլի համար շնորհակալություն է հայտնել նոր գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսին, ով պահեց նրան խաղադաշտում, չնայած խամրած առաջին խաղակեսին։ Տաբարեսը չաշխատեց «Միլանում» նույնիսկ կես տարի․ Հեռացման հիմնական պատճառներից մեկը՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս չգալն էր, որը դարձավ փաստ «Պորտուի» հետ ոչ ոքիից հետո։ Հանդիպման մյուս դրվագը՝ Վեայի դատական պրոցեսը։
Ստադիոնի թունելում Վեան գլխի հարվածով կոտրեց «Պորտուի» պաշտպան Ժորժե Կոշտայի քիթը։ Մոտակայքում հայտնվեցին տեսախցիկներ, որոնց վրա միանգամից հարձակվեց վիրավորը․ «Նայեք թե ինչ նա արեց, նայեք»։ Վեան այս արարքը բացարտեց Կոշտայի կողմից ռասիստական արտահայտությամբ։ Վիրավորանքի ապացույցներ չգտնվեցին և Վեային որակազրկեցին միջեվրոպական վեց խաղով։
Այդ մրցաշրջանում «Միլանն» ավարտեց իր ելույթները 16-րդ հորիզոնականում։ Ամռանը վերադարձնելով Կապելոյին, կազմը երիտասարդանում էր, սակայն կրկին ավարտեցին մրցաշարային աղյուսակի միջնամասում։ Կորցնելով իր սիրելի թիմակիցներից երկուսին՝ Սիմոնեին և Բաջոյին, Վեան գտավ նոր ընկեր ի դեմս նորվեգացի Ստեյնար Նիլսենի, ում գնել էին «Տրոմսից»։ Նրանց դարակները իրար կողք էին հանդերձարանում և Ջորջը սկսեց հետևել 25-ամյա պաշտպանին, ով տեղափոխվեց «Միլան» ավելի վաղ, քան նշեց իր նորամուտը Նորվեգիայի հավաքականի կազմում։
Նիլսենը գնաց «Նապոլի», այն բանից հետո երբ «Միլանի» գլխավոր մարզիչ նշանակվեց Ալբերտո Ձակերոնին։ Հիմնական հարձակվող նոր մարզիչը դարձրեց գերմանացի Բիրհոֆին, ում հետ բարձրացերց «Ուդինեզեին» երրորդ հորիզոնական, իսկ Վեան տեղափոխվեց եզր, որտեղ նա չէր խաղացել տասը տարի։ Օգուտ նա քիչ էր տալիս և Ձակերոնին փոխեց մարտավարությունը և Վեային հետ բերեց հարձակման կենտրոն։ Իր վերջին տուրերից մեկում Ջորջը դուբլ ձևակերպեց «Յուվենտուսի» դեմ խաղում, ինչը մոտեցրեց «Միլանին» չեմպիոնության, որը և ամենատարօրինակն էր Բերլուսկոնիի նախագահական տարիներին։ Սակայն հետագայում՝ Խոսե Մարիի և Շևչենկոյի ժամանումից հետո, Վեան գնաց Իտալիայից։
Հեղինակ՝ Գևորգ Մալաքյան