«Վեթ Հեմ Յունայթեդի» և Լեհաստանի ազգային հավաքական դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին ավարտեց միջազգային կարիերան։
«Ներկայացնել իմ երկիրը եղել է իմ երազանքը։ Ես ապրել եմ շատ յուրահատուկ դրվագներ, խաղալով ազգային հավաքականի կազմում։ Օրհներգը երգելով և բուռն էմոցիաներ զգալով հանդիպման ժամանակ։ 15 տարի հանդես գալով թիմում ես հնարավորություն եմ ունեցել խաղալ մի շարք հիանալի ֆուտբոլիստների հետ։ Իհարկե՝ հանդես գալ ազգային հավաքականում ահռելի փորձ է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, մարզիչներին և խաընկերներիս։ Կհանդիպենք»,- ասել է Ֆաբիանսկին իր Ինստագրամյան էջում։