Կոնֆերենցիաների Լիգա. «Ռուբին» – «Ռակով» խաղը տեխնիկական խնդիրների պատճառով ուշ է մեկնարկել

 Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլում «Ռուբինը» խաղում էր «Ռակովի» հետ (0:):

Առաջին խաղակեսում «Ռուբինի» խաղացողների մարզաշապիկները սկսեցին վնասվել՝ մեջքին գրված տառերն ու թվերը սկսեցին պոկվել:

Երկրորդ խաղակեսում ռուսական ակումբի որոշ խաղացողներ խաղադաշտ դուրս եկան մարկերով գծված թվերով, ոմանք՝ առանց անունների:

Գլխավոր մրցավար Ժոաո Պեդրո Պինեհիրոն թույլ չտվեց նրանց հանդես գալ նման տեսքով, որից հետո նրանք ստիպված եղան փոխել իրենց շապիկները:

Այս իրադարձությունների կապակցությամբ հանդիպումը վերսկսվեց սպասվածից շատ ավելի ուշ:

Հիշեցնենք, որ «Ռուբինի» տեխնիկական հովանավորը գերմանական Jako ընկերությունն է:

https://twitter.com/fcrk/status/1423365122345553923?s=21