1999 թվականին, Չեմպիոնների Lիգայի եզրափակիչում մրցում էին Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս խաղը եվրոպական ֆուտբոլի ոսկե ժառանգություններից է, որից հետո մարդիկ սկսեցին հավատալ, որ կյանքում հրաշքներ իսկապես լինում են: «Քամփ Նոուի» դրաման հաստատում է այն իրողությունը, որ կյանքում ամեն ինչ կարող է փոխվել մեկ ու կես րոպեի ընդացքում:
Մյունխենցինները լիարժեք օգտվեցին հակառակորդի կորուստներից. Փոլ Սքոուլզն ու Ռոյ Քինը բաց էին թողնում խաղը որակազրկման պատճառով: Մինչև խաղի 91-րդ րոպեն գերմանական թիմը վերահսկում էր խաղը՝ հաշվի մեջ ունենալով մեկ գնդակի տարբերություն, սակայն գործեց ֆուտբոլում չգրված օրենքներից մեկը՝ պետք է խաղալ մրցավարի մեկնարկային սուլիչից, մինչև՝ եզրափակիչը:
Եզրափակիչ հանդիպման մասին՝ տեսանյությում.