ԱԱ-2026. Պորտուգալիայի հավաքականը ջախջախեց Հայաստանի հավաքականին

Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցեց Պորտուգալիայի ընտրանու հետ:

Հանդիպումը ավարտվեց Պորտուգալիայի հավաքականի ջախջախիչ հաղթանակով՝ 9-1 հաշվով:

Հանդիպման հենց սկզբում պորտուգալացիները մեծ ճնշում գործադրեցին, և արդեն 7-րդ րոպեին Ռենատո Վեյգան բացեց հանդիպման հաշիվը։ Հայաստանի հավաքականը հավասարեցրեց հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին՝ աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը։

10 րոպե անց Պորտոգալիայի ընտրանին Գոնսալու Ռամուշի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, իսկ ընդամենը երկու րոպե հետո Ժոաու Նևեշը մեծացրեց իր թիմի առավելությունը։

Հանդիպման 41-րդ րոպեին Ժոաու Նևեշը տուգանային հարվածից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ՝ դուբլ գրանցելով իր հաշվին։ Առաջին կեսի վերջում Բրունո Ֆերնանդեշը 11 մետրանոցից հաշիվը ավելի խոշոր դարձրեց:

Առաջին կեսը ավարտվեց 5-1 հաշվով:

Երկրորդ կեսում պորտուգալացիների կազմից աչքի ընկան Ֆրանսիշկու Կոնսեյսաուն, Բրունո Ֆերնանդեշը, ով հեթ-տրիկ գրանցեց իր հաշվին և Ժոաու Նևեշը, ով նույնպես հեթ-տրիկ ձևակերպեց:

F խմբի մրցաշարային աղյուսակը.