Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Պորտուգալիայի հավաքականի դեմ սպասվող հանդիպման մասին։
«Ես և իմ թիմը զգում ենք պատասխանատվություն։ Պատրաստ ենք պայքարելու, առավելագույնն եմ ցանկանում ստանալ իմ հավաքականից։ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղը լավ քննություն է բոլորիս համար։ Ես ինքս հարգում եմ Պորտուգալիայի հավաքականին, բայց երբ ոտքդ դնում ես խոտածածկին, մոռանում ես ամեն ինչ։
Այո՛, ֆուտբոլի օրենքն այդպիսին է, պետք է մոռանաս մրցակցի հեղինակության մասին և պարզապես գնաս ու պայքարես հաղթող դուրս գալու համար։
Իռլանդիայի դեմ Պորտուգալիայի խաղը ցույց տվեց, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն տեսականորեն մեր և Պորտուգալիայի հավաքականների միջև տարբերությունը շատ մեծ է։ Առաջին հանդիպումը ինձ դուր չի եկել, և խոշոր հաշվի պատճառներից մեկը հենց դա է եղել», – ասել է Մելիքյանը։
Ամբողջական ասուլիսը՝