Խամես Ռոդրիգեսը կհեռանա «Լեոնից», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մեքսիկական ակումբն ու կոլումբացի ֆուտբոլիստը չեն երկարաձգի 2026 թվականի հունվարի 1-ին լրացող պայմանագիրը։ 34-ամյա կիսապաշտպանը ազատ գործակալի կարգավիճակ կունենա։
Խամեսն արդեն վերջին հանդիպումն անցկացրել է «Լեոնում»` նոյեմբերի 9-ին «Պուեբլայի» դեմ Մեքսիկայի առաջնության Ապերտուռայի 17-րդ տուրի խաղում (1-2) կատարելով գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստը «Լեոնում» հանդես էր գալիս 2025 թվականի հունվարից, 34 խաղում կոլումբիացին դարձել է հինգ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։