«Բարսելոնան» հույս ունի մինչև այս տարվա վերջ համաձայնության գալ պաշտպան Էրիկ Գարսիայի հետ պայմանագրի երկարաձգման հարցում, ըստ Mundo Deportivo-ի։
Կատալոնական ակումբը ցանկանում է չորսից հինգ տարվա պայմանագիր առաջարկել պաշտպանին, մինչդեռ ֆուտբոլիստն նախընտրում է ավելի կարճ պայմանագիր՝ երկարաձգման հնարավորությամբ, չնայած նրա առաջնահերթությունը կատալոնացիների կազմում խաղալը շարունակելն է։
Գարսիան միացել է «Բարսելոնային» 2021 թվականի ամռանը և այդ ժամանակվանից ի վեր «Բլաուգրանայի» կազմում մասնակցել է 131 հանդիպում՝ խփելով յոթ գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։
24-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։