Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող և 1986 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Գարի Լինեկերը բացատրել է, թե ինչու է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում պատմության մեծագույն ֆուտբոլիստը։
«Զարմանալի է, թե ինչ են արել Մեսսին և Ռոնալդուն վերջին 20 տարիների ընթացքում, այդ թվում՝ նրանց մրցակցությունը։ Ինձ համար բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է։ Նա հաղթել է ամեն ինչ, արել է ամեն ինչ և դեռևս անում է անհավանական բաներ։ Բայց Կրիշտիանուն նաև հիանալի ֆուտբոլիստ է և ֆանտաստիկ գոլ խփող», – Լինեկերի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
2025 թվականի հոկտեմբերի վերջին Մեսսին երկարաձգեց իր պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականը։