Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հունգարիայի հավաքականից կրած պարտությունը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը պարտվեց 0-1 հաշվով:
«Կարող էինք այսօր ոչ-ոքի խաղալ, կամ նույնիսկ հաղթել: Մենք պայքարեցինք մինչև վերջ, բայց ցավոք պարտվեցինք: Հպարտ եմ իմ տղաներով, թիմային ոգի կա։ Այս ամիսների ընթացքում մի քանի քայլ առաջ ենք կատարել։
Այս խաղը ցույց տվեց, որ թիմում կա մրցակցություն, և ոչ մի ֆուտբոլիստ չպետք է իմանա, որ ինքը մյուսից ավելի լավն է կամ փոխարինելի չէ
Ներողություն եմ խնդրում, որ չենք կարողանում միավորներ վաստակել։ Շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար։ Մենք մեր սխալների մասին կմտածենք, կվերլուծենք, կշարժվենք առաջ:
Պատրաստվում ենք Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղին, չենք մոռացել 0-5 հաշվով պարտությունը», – նշել է Եղիշե Մելիքյանը: