«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր կիսապաշտպան է փնտրում, հայտնում է Daily Mail-ը:
Ռուբեն Ամորիմի թիմի համար լավագույն տարբերակներն են «Վուլվերհեմփթոնից» բրազիլացի կիսապաշտպան Ժոաո Գոմեշը և «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոնոր Գալահերը։
Ըստ աղբյուրի՝ «Կարմիր սատանաները» նոր ֆուտբոլիստներ են փնտրում 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ, որը, ինչպես սպասվում է, զգալիորեն կբարձրացնի որոշ ֆուտբոլիստների արժեքները:
Նշենք, որ 24-ամյա Ժոաո Գոմեշը «Վուլվերհեմփթոնի» կազմում Պրեմիեր Լիգայի 11 հանդիպում է անցկացրել՝ առանց գոլ խփելու: Կոնոր Գալահերը «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 16 խաղերում խփել է երկու գոլ: