Վիտինյան կարող է միանալ անգլիական գրանդին

«Լիվերպուլը» ուշադիր հետևում է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Վիտինյային ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ։

Այս մասին հայտնում է Caught Offside-ը:

Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլի» սկաուտական ​​բաժինը 25-ամյա ֆուտբոլիստին համարում է Եվրոպայի ամենատեխնիկապես օժտված կիսապաշտպաններից մեկը։

ՊՍԺ-ն կարող է բանակցություններ սկսել Վիտինյայի համար, եթե ստանա 130 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Լիվերպուլից» բացի, պորտուգալացի ֆուտբոլիստին հետևում են նաև «Յուվենտուսը» և «Արսենալը»։

Այս մրցաշրջանում Վիտինյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։