«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ընտանիքի հետ «Բարսելոնա» վերադառնալու իր ցանկության մասին։
«Մենք շատ ենք կարոտում «Բարսելոնան»։ Մենք անընդհատ խոսում ենք իմ երեխաների և կնոջ հետ «Բարսելոնայում» կատարվողի մասին։ Մենք ուզում ենք վերադառնալ այնտեղ ապրելու։ Մենք այնտեղ տուն ունենք, մենք ամեն ինչ ունենք, այնպես որ դա է, ինչ մենք ուզում ենք», – Մեսսիի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
Մեսսին նախկինում հայտարարել էր, որ չի լքել «Բարսելոնան» այնպես, ինչպես ուզում էր։
Հարձակվողը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2003-ից 2021 թվականներին։