Դիդիե Դեշամը կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում։

Ըստ L’Equipe-ի՝ 57-ամյա մարզիչը առաջարկ է ստացել «Ալ-Իթիհադից»։ Մարզիչը ժամանակ չի հատկացնում և լիովին կենտրոնացած է ազգային հավաքականի հետ իր աշխատանքի վրա։

Հիշեցնենք, որ Դիդե Դեշամը նախկինում հայտարարել էր, որ Աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո կհեռանա իր ներկայիս պաշտոնից։