«Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
Fichajes-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Թոթենհեմը» շարունակում է հետաքրքրված լինել 24-ամյա Ռոդրիգոյի ծառայություններով։
«Թոթենհեմը» պատրաստ է վճարել իսպանական ակումբի պահանջած 80 միլիոն եվրոն։
Այս մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 13 հանդիպման բոլոր մրցաշարերում և կատարել երկու գոլային փոխանցում։