Նոյեմբերի 9-ին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում ընդունեց «Լիվերպուլին» և հաղթեց 3-0 հաշվով։
Այս խաղը «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի 1000-րդ մարզչական խաղն էր։ 54-ամյա մարզիչը «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է 550 խաղ, «Բավարիայում»՝ 161, «Բարսելոնայում»՝ 247 և «Բարսելոնա Բ»-ում՝ 42։
Մարզչական 1000 խաղերում Գվարդիոլան հաղթել է 716 անգամ, ոչ-ոքի է խաղացել 156-ում և պարտվել 128-ում։