«Չելսիի» թանկարժեք պաշտպանը կլքի ակումբը

«Չելսիի» պաշտպան Ակսել Դիսասին, հավանաբար, չի մնա ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը։

Ֆրանսիացին այս մրցաշրջանում ոչ մի խաղ չի անցկացրել «Ազնվականների» կազմում։

Լրագրող Սանտի Աունայի խոսքով՝ 27-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից հունվարին, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Լոնդոնցիների մարզիչը չի պլանավորում ֆուտբոլիստին վերադարձնել հիմնական թիմ։

Transfermarkt-ում Ակսել Դիսազիի գինը 18 միլիոն եվրո է։ «Չելսին» կենտրոնական պաշտպանին ձեռք է բերել «Մոնակոյից» 2023 թվականի ամռանը 45 միլիոն եվրոյով։

Լոնդոնյան գրանդը 11 խաղից հետո Պրեմիեր Լիգայի աղյուսակում երրորդն է։