«Լիվերպուլի» հարձակվող Ուգո Էկիտիկեն խոսել է «Ռեալ Մադրիդի» աստղային հարձակվող Կիլիան Մբապպեի հետ իր հարաբերությունների մասին: Ֆուտբոլիստները միասին խաղացել են ֆրանսիական ՊՍԺ-ում:
«Նա ինձ համար ավագ եղբոր պես էր: Նա բարի էր ինձ հետ, միշտ խորհուրդներ էր տալիս: Մենք կարող ենք տեսնել միմյանց և միասին խաղալ ազգային հավաքականում: Նա ինձանից արագ է: Ես արագ եմ, բայց նա աշխարհի ամենաարագ խաղացողներից մեկն է», – հարձակվողի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Այս մրցաշրջանում «Լիվերպուլի»հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 խաղ, խփել վեց գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: