LA LIGA. «Ռեալ Մադրիդը» միավորներ կորցրեց «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում

Լա Լիգայի 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հանդիպեց «Ռայո Վալյեկանոյին»։ Խաղն ավարտվեց 0:0 հաշվով։

Արքայական ակումբի կատարած 21 (5 դիպուկ) հարվածները բավարար չեղան խաղի հաշիվը բացելու համար, իսկ  «Ռայո Վալյեկանոն» 13 հարված կատարեց մադրիդյան գրանդի դարպասին, որոնցից երկուսի դեպքում լավ գործեց դարպասապահ Տիբո Կուրտուան։

Արդյունքում մադրիդյան գրանդը 12 տուրից հետո 31 միավորով Լա Լիգայի առաջատարն է

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝

Standings provided by Sofascore