Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հաստատել է, որ Լուկաս Սելարայանը որոշել է աարտել իր ելույթները հավաքականի կազմում:
«Մինչև իմ գալը Լուկասը ցանկանում էր ավարտել իր կարիերան հավաքականում։ Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի նրա կարիքը։
Իռլանդիայի դեմ խաղից առաջ նա ասաց, որ ունի ընտանեկան խնդիրներ և այլևս չի կարող գալ։ Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ հավաքականի դռները միշտ բաց են նրա համար», – ասել է Մելիքյանը: