Լիոնել Մեսսին կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Գալաթասարայը» մտադիր է մի քանի ամսով վարձակալել «Ինտեր Մայամիի» «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսիին, հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

Թուրքական ակումբը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալել արգենտինացուն։ «Ինտեր Մայամին» MLS-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ հասնելու դեպքում կխաղա մինչև դեկտեմբերի սկիզբ, իսկ հետո Մեսսին ունենալու է խաղաժամանակի խնդիր։
«Գալաթասարայն» ցանկանում է օգտվել նրանից, որ Մեսսին խաղաժամանակ է պետք լինելու Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար։