Մարկուս Ռեշֆորդի ապագան շարունակում է մնալ քննարկման թեմա։ Fichajes-ը հրապարակել է 28-ամյա հարձակվողի իրավիճակի մասին հոդված, ըստ որի՝ «Բարսելոնան» ներկայումս չի կարող գնել Ռեշֆորդին 29 միլիոն եվրոյի դիմաց։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը ներկայումս կենտրոնանում է պայմանագրի երկարաձգման և աշխատավարձի ճշգրտման վրա։ Եթե իրավիճակը չփոխվի, Ռեշֆորդը ստիպված կլինի վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։
Եթե «Բարսելոնան» չգնի Ռեշֆորդին, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի վաճառել նրան այլ ակումբների, բայց ավելի բարձր վճարի՝ 45 միլիոն եվրոյի դիմաց։
Մարկուս Ռեշֆորդը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 խաղ, խփել վեց գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։