Թիերի Անրի․ «Ես չեմ կարծում, որ սա խնդիր կլինի այս մրցաշրջանում»

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին պաշտպանել է «Ռեալ Մադրիդի» աստղային հարձակվող Վինիսիուս Ժունիորին, ով զայրացած էր արձագանքել վերջերս «Էլ-Կլասիկոյում» իր փոխարինմանը։

«Մենք բոլորս սխալներ ենք թույլ տալիս։ Մենք պետք է առաջ շարժվենք, և ես չեմ կարծում, որ սա խնդիր կլինի այս մրցաշրջանում։ Մենք բոլորս դա տեսել ենք։ Մենք բոլորս դա արել ենք։ Ես չեմ նստելու այստեղ և ասելու. «Դուք երբեք չպետք է դա անեք, դա անհարգալից է»։ Ես կորցրել եմ իմ ինքնատիրապետումը նաև խաղադաշտում», – Հենրիի խոսքերն է մեջբերում CBS Sports-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։