ՊՍԺ-ն թիրախավորել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան մնում է «Պարի Սեն Ժերմենի» ուշադրության կենտրոնում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիները ցանկանում են իսպանացուն ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։

Լրագրող Լոիկ Տանցիի խոսքով՝ ՊՍԺ-ն շարունակում է աշխատել Գարսիայի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Ֆրանսիական գրանդը կարող է 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ավելի ցածր գնով արդեն հունվարին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։ Կենտրոնական պաշտպանը վերջերս խոստովանել է, որ հույս ունի երկարաձգել պայմանագիրը և մնալ «Բարսելոնայում»։