«Լիվերպուլը» խնդիրներ ունի իր պաշտպանության գծում։ Գիտակցելով դա՝ անգլիական ակումբը պլանավորում է տրանսֆերային շուկա դուրս գալ արդեն հունվարին։
Ինչպես հայտնում է Fichajes-ը՝ «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին դարձել է «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» բարձր է գնահատում Բաստոնիի խաղային որակները և պատրաստ է նրա համար վճարել մոտ 100 միլիոն եվրո։ Մերսիսայդյան ակումբը կարծում է, որ 26-ամյա իտալացին հիանալի կերպով կհամապատասխանի իրենց պաշտպանության վերակառուցման նախագծում։
Բաստոնին 2025/26 մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։