«Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Իվան Սամորանոն նշել է, որ ինքը պայմանագիր չէր կնքի վինգեր Լամին Յամալի հետ, եթե լիներ մադրիդյան ակումբի ղեկավարը, նրան զայրացրել է «Բարսելոնայի» աստղի պահվածքը։
«Ես Յամալին չէի գնի։ Նա աստղ է, բայց նա չունի այն էությունը կամ ոգին, որը պետք է ունենա «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստը։ «Ռեալ Մադրիդը» թիմ է, որն ունի իր մշակույթը և արժեքները, և այստեղ խաղացողները պետք է համապատասխան լինեն։
Ես երբեք չեմ լսել, որ Մեսսին ասի «Ռեալ Մադրիդը» գողանում է միավորներ, և որ նա աշխարհի լավագույնն ֆուտբոլիստն է: Մեսսին այդպիսի բան չէր ասի»,- ասել է Սամորանոն «El Cafelito» հաղորդման ժամանակ։
Հիշեցնենք, որ վերջերս կայացած «Էլ-Կլասիկոյից» առաջ Յամալը մադրիդյան ակումբի մասին խոսելիս ասել էր՝ «նրանք գողանում և բողոքում են մրցավարներից»։