Ջոնաթան Դևիդը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդի ապագայի վերբարյալ։

Ըստ աղբյուրի` 25-ամյա հարձակվողը, որը հանդես է գալիս «Յուվենտուսում», չի պլանավորում լքել իտալական գրանդը՝ չնայած լրատվամիջոցների տարածած տարաբնույթ տեղեկությունների։

Աղբյուրի համաձայն՝ Դևիդն ամբողջությամբ կենտրոնացած է «Յուվենտուսում» իր ելույթների վրա և չի դիտարկում այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։

Նշենք, որ հարձակվողը միացել է «Յուվենտուսին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նա թիմի կազմում մասնակցել է 12 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Transfermarkt-ի տվյալներով՝ կանադացու արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։