Sky Sport Italia-ի փոխանցմամբ՝ «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսսին դիտարկվում է «Ջենոայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար։
Նշենք, որ «Ջենոան» ակտիվորեն նոր մարզիչ է փնտրում Պատրիկ Վիեյրայի հեռացումից հետո։
Աղբյուրի համաձայն՝ Դե Ռոսսիի հետ բանակցությունները դրական են ընթանում, և սպասվում է, որ նա պայմանագիր կկնքի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 9 խաղից հետո «Ջենոան» ունի երեք միավոր և ներկայումս զբաղեցնում է 20-րդ տեղը՝ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: