Ստեֆանո Պիոլին հեռացվել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Ստեֆանո Պիոլին հեռացվել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ֆլորենտինական ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմը ժամանակավորապես կգլխավորի «Ֆիորենտինայի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Դանիելե Գալոպպան։

60-ամյա Պիոլին, որը նախկինում աշխատել է «Միլանում», «Ալ-Նասրում», «Ինտերում» և «Լացիոյում», «Ֆիորենտինան» ստանձնել էր այս տարվա հուլիսի 12-ին։

Նրա ղեկավարությամբ թիմը Ա Սերիայի 10 խաղում վաստակել է ընդամենը չորս միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։