«Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորում է Չեմպիոնների Լիգան եվրոպական ֆուտբոլի գլխավոր մրցաշարում խաղացած րոպեների քանակով։
Transfermarkt-ի փոխանցմամբ՝ պորտուգալացին 183 խաղում խաղացել է 15,758 րոպե։
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդն է՝ Չեմպիոնների Լիգայի 163 խաղում խաղացած 13,577 րոպեով։
Վարկանիշը չի ներառում դարպասապահներին։
Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ ամենաշատ խաղացած րոպեներ ունեցող 5 լավագույն ֆուտբոլիստները.
1. Կրիշտիանու Ռոնալդու՝ 183 հանդիպում, 15,758 րոպե
2. Լիոնել Մեսսի՝ 163 հանդիպում, 13,577 րոպե
3. Սերխիո Ռամոս՝ 142 հանդիպում, 12,449 րոպե
4. Ռաուլ Գոնսալես՝ 142 հանդիպում, 11,989 րոպե
5. Տոնի Կրոս՝ 151 հանդիպում, 11,635 րոպե: