Քրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է անգլիացի Ուեյն Ռունիի այն խոսքերին, որ Լիոնել Մեսսին իրենից լավն է։
«Ուեյն Ռունին ասաց, որ չի ատում քեզ, բայց կարծում է, որ Լիոնել Մեսսին ավելի լավն է»,- նշել է հեռուստալրագրող Պիրս Մորգանը ֆուտբոլիստի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ։
«Խնդիր չկա, բայց ես համաձայն չեմ նրա հետ։ Անհամեստ չթվամ, բայց ես համաձայն չեմ Ռունիի հետ, որ Մեսսին ավելի լավն է, քան ես»,- պատասխանել է «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը հարցազրույցի ընթացքում։
Հեռուստահաղորդավար Պիրս Մորգանն այսօր գովազդեց Ռոնալդուի հետ հարցազրույցը՝ այն անվանելով «իր ամենաանձնական և անկեղծ հարցազրույցը», որի առաջին մասը կհեռարձակվի վաղը։