Ստեֆանո Պիոլին չի պատրաստվում հեռանալ «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Իտալական La Repubblica-ի հաղորդմամբ՝ Ստեֆանո Պիոլին մտադիր չէ կամավոր լքել «Ֆիորենտինան»։ Կողմերը այժմ բանակցում են պայմանագրի վաղաժամ խզման ֆինանսական պայմանների շուրջ։

Պիոլին անցյալ ամառ «Ֆիորենտինայի» հետ կնքել էր երեք տարվա պայմանագիր՝ տարեկան մոտ 3 միլիոն եվրո աշխատավարձով։

Ակումբը նոր գլխավոր մարզչի նշանակման հարցում դիտարկում է երկու թեկնածու՝ Պաոլո Վանոլիին և Ռաֆայելե Պալլադինոյին։

Վերջնական որոշումը կընդունվի նոր մարզական տնօրենի նշանակությունից հետո։